«Վերոնայի» կիսապաշտպան Մատիա Ջականին կարող է տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ:
Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, 25-ամյա իտալացի կիսապաշտպանով հետաքրքրված են «Միլանն» ու «Նապոլին»:
2021-ի հունվարին «Նապոլին» փորձեց ձեռք բերել ֆուտբոլիստին, բայց «Վերոնան» մրցաշրջանի կեսին հրաժարվեց վաճառել նրան: