«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով բաց թողեց Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Բարսելոնայի» դեմ առաջին խաղը, որտեղ փարիզյան թիմը հաղթեց 4-1 հաշվով։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն թարմացրել է Նեյմարի ապաքինման մասին տեղեկատվությունը Լիգա 1-ի «Բրեստի» դեմ կայանալիք խաղի նախախաղային ասուլիսի ընթացքում։
«Նա չի լինի այստեղ վաղը, բայց մենք շատ ուրախ ենք նրա ապաքինմամբ ու կտեսնենք այս օրերին՝ կկարողանա նա կազմում լինել «Բարսելոնայի» դեմ խաղում»,-Պոչետինոյի խոսքն է մեջբերում Goal-ը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 10-ին Փարիզում։