«Սպարտակի» հարձակվող Քուինսի Պրոմեսը պատմել է, թե ինչ է պատահել իր հետ վերջին երկուսուկես տարվա ընթացքում:
«Կարոտել էի «Սպարտակին»: Վերջերս շատ վատ լուրեր են գրում իմ մասին, և ինչ-որ մեկը կարող է մտածել, որ դա կարևոր է: Բայց ոչ, այդ ամենը «բլա-բլա-բլա» է », — Պրոմեսի խոսքերն է մեջբերում «Սպարտակի» մամուլի ծառայությունը:
Անցյալ տարվա վերջին հայտնի դարձավ Պրոմեսի հետ կապված միջադեպի մասին, որը տեղի է ունեցել հուլիսին: Քուինսին ներկա է եղել ընտանեկան երեկույթի, որի ընթացքում հյուրերից մեկը լուրջ վնասվածք է ստացել: Միջադեպում վիրավորում ստացած անձը ոստիկանություն էր դիմել միայն աշնանը, որից հետո սկսվեց հետաքննությունը: Պրոմեսը ձերբակալվեց, ապա ազատ արձակվեց: Ներկայումս հետաքննությունը շարունակվում է: