Դատարանը կալանք է դրել Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Քուինսի Պրոմեսի ունեցվածքի վրա Ուտրեխտում, հայտնում է De Telegraaf-ը:
Կալանք է դրվել 2,1 միլիոն եվրո արժողությամբ կիսապաշտպանի տունը և 600 հազար եվրո արժողությամբ փոքր տարածքը։ Գույքի բռնագրավումն իրականացվել է Պրոմեսի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Սա (գույքի բռնագրավումը) կատարվել է որպես վնասի հատուցման պահանջի ապահովում», — ասել է տուժողի խոսնակ Յեհուդի Մոշկովիչը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին De Telegraaf- ը հայտնել էր Պրոմեսի հետ կապված միջադեպի մասին: Ֆուտբոլիստը կասկածվում է դանակահարությանը մասնակցելու մեջ: «Այաքսի» 28-ամյա խաղացողի ընտանիքի անդամը լուրջ վնասվածք է ստացել և, ի թիվս այլ բաների, ստացել է ծնկի լուրջ վնասվածքներ: Դեպքից հետո Պրոմեսը ձերբակալվել է, բայց հետո ազատ է արձակվել գրավի դիմաց: