Մոսկվայի «Սպարտակը» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Այաքսի» հարձակվող Քուինսի Պրոմեսի հետ պայմանագիր կնքելու մասին:
29-ամյա ֆուտբոլիստը հաջող բուժզննում է անցել ու պայմանագիր է կնքել մոսկովյան ակումբի հետ: Համաձայնագիրը նախատեսված է 3,5 տարով:
Գործարքի արժեքը 8 մլն եվրո է կազմել, իսկ բոնուսները հաշվի առնելով՝ կարող է հասնել մինչև 11 մլն եվրո:
Պրոմեսը 2014-ից 2018 թվականներին է պաշտպանել «Սպարտակի» գույները: Մոսկովյան ակումբի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, երկրի սուպերգավաթակիր:
Ընթացիկ մրցաշրջանում «Այաքսի» կազմում Նիդերլանդների առաջնության 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ