Ավագներ Լեբրոն Ջեյմսը և Քեվին Դյուրանտը որոշում են կայացրել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) All-Star խաղի իրենց հայտացուցակի վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը:
Ջեյմսի («Լոս Անջելես Լեյքերս») թիմի կազմում կլինեն Յանիս Ադետոկունբոն («Միլուոկի»), Սթիվեն Քարին («Գոլդեն Սթեյթ»), Լուկա Դոնչիչը (Դալլաս), Նիկոլա Յոկիչը (Դենվեր), Դեմիան Լիլարդը («Պորտլենդ»), Քրիս Փոլը (Փյունիկս), Բեն Սիմոնսը (Ֆիլադելֆիա), Ջեյլեն Բրաունը (Բոստոն), Փոլ Ջորջը (Լոս Անջելես Քլիփերս), Դոմանտաս Սաբոնիսը (Ինդիանա), Ռուդի Գոբերը («Յուտա»):
Դյուրանտի (Բրուքլին) թիմում ընդգրկված են Քայրի Իրվինգը (Բրուքլին), Ջոել Էմիբիդը (Ֆիլադելֆիա), Կավայ Լեոնարդը (Քլիփերս), Բրեդլի Բիլը (Վաշինգտոն), Ջեյսոն Տատումը (Բոստոն), Ջեյմս Հարդենը (Բրուքլին), Դևին Բուքերը (Ֆենիքս), Սիոն Ուիլյամսոնը (Նյու Օրլեան), Զակ Լավին (Չիկագո), Ջուլիուս Ռենդլը (Նյու Յորք), Նիկոլա Վուչևիչը (Օրլանդո) և Դոնովան Միտչելը (Յուտա):
NBA-ի Բոլոր Աստղերի խաղը կկայանա մարտի 7-ին Ատլանտայում: