«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Սևիլիայի» հետ պատասխան խաղում տարած հաղթանակից հետո կոնֆիլկտ է ունեցել մրցակցի նախագահ Պեպե Կաստրոյի և ակումբի տեխնիկական տնօրեն Մոնչիի հետ՝ հանդերձարան տանող ճանապարահին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
«Սևիլիայի» ղեկավարները ուղևորվել են հանդերձարան, նրանք Մեսսիին դիմավորել են հետևյալ արտահայտությամբ՝ «Դուք միշտ նույն կերպ եք հաղթում»՝ ակնարկելով «Բարսելոնայի» կողմից մրցավարների կաշառելը։ Մեսսին պատասխանել է՝ «Դուք գնում եք տուն»։