Ըստ Repubblica-ի, «Ինտերը» դեռ չի վճարել հարձակվող Ռոմելու Լուկակուի ու կիսապաշտպան Աշրաֆ Հաքիմիի տրանսֆերների ամբողջական գումարը:
Հիշեցնենք, որ միլանյան ակումբը Լուկակուին ձեռք է բերել «Մանչեսթեր Յունայթեդից», իսկ Հակիմին ՝ «Ռեալից»:
Հայտնի է դարձել նաև, որ իտալական ակումբը խնդրել է հետաձգել վճարումները, երկու թիմերն էլ գնացել են «Ինտերին» ընդառաջ:
Լուկակուն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, դարձել է 24 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Իսկ Հակիմին մասնակցել է նույնքան հանդիպման՝ դառնալով 6-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։