Իսպանիայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի պատասխան խաղում Բարսելոնան հաղթեց «Սևիլիային»՝ 3:0 հաշվով (առաջին խաղ ՝ 0: 2):
Կատալոնական ակումբը պատմության մեջ ռեկորդային՝ 42-րդ անգամ հասավ մրցաշարի եզրափակիչ:
Բացի այդ, Բարսան վերջին 13 տարվա ընթացքում 10-րդ անգամ է խաղալու գավաթի համար վճռորոշ խաղում:
Նշված ժամանակահատվածում կատալոնական գրանդը միայն երեք անգամ չի կարողացել հասնել եզրափակիչ : 2010-ին նրանք ճանապարհը զիջել էին «Սևիլիային» (1: 2, 1: 0), 2013-ին ՝ «Ռեալին» (1: 1, 1: 3), իսկ 2020-ին՝ «Աթլետիկին» (0։1)։