Ազգային հավաքականներին չմիացած ֆուտբոլիստները շարունակում են մարզումները իրենց ակումբներում։
Մադրիդի «Ռեալը» այսօր հերթական մարզումն է անցկացրել, որին ամբողջությամբ մասնակցել է Մարսելոն։ Բրազիլացի պաշտպանը վնասվածքի պատճառով բաց թողեց մի քանի շաբաթ, ինչից հետո վերադարձավ խաղադաշտ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բրյուգեի» դեմ խաղում (2-2)՝ անցկացնելով մեկ խաղակես։
Այդ խաղից հետո հայտնի դարձավ, որ Մարսելոյի վնասվածքը կրկնվել է, ինչի պատճառով նա բաց թողեց Լա լիգայի 8-րդ տուրի «Գրանադայի» հետ հանդիպումը (4-2):
Այժմ «արքայական» ակումբի փոխավագը ամբողջությամբ ապաքինվել է և միացել է ընդհանուր խմբին։