«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան շարունակում է նոր ակումբ փնտրել։
TZ.de-ն տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը զրուցել է «Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը երաշխավորել է, որ Ալաբան ՊՍԺ տեղափոխվելու դեպքում խաղալու է կիսապաշտպանության կենտրոնում։
Հաղորդվում է, որ «Ռեալը», որը նույնպես հետաքրքրված է Ալաբայով, չի կարող նման քայլ կատարել, քանի որ Տոնի Կրոսի ու Կազեմիրոյի տեղերը մեկնարկային կազմում անփոխարինելի են։