«Բարսելոնան» կարող է բաժանվել հարձակվող Անտուան Գրիզմանից: Այդ մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրը հայտնում է, որ կատալոնական ակումբը քննարկում է ֆրանսիացուն վաճառելու հնարավորությունը և պատրաստ կլինի լսել առաջարկները 50 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց:
Գրիզմանի տրանսֆերով հետաքրքրված հիմնական ակումբները «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն են:
Ֆրանսիացի հարձակվողը կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։




























































