«Բարսելոնայի» նախկին նախագահը, իսկ այժմ այդ պաշտոնի հավակնորդ Ժոան Լապորտան մեկնաբանել է կատալոնական ակումբի նախկին ղեկավար Խոսեպ Մարիա Բարտոմեուի ձերբակալման մասին տեղեկությունները:
«Բարտոմեուի ձերբակալությունը վատ լուր է «Բարսելոնայի» համար, քանի որ նա ակումբի նախագահն էր: Սպասենք պաշտոնական տեղեկատվությանը և պահպանենք անմեղության կանխավարկածի սկզբունքը», — Լապորտայի խոսքերն է մեջբերում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարտոմեուն, ինչպես նաև գործադիր տնօրեն Օսկար Գրաուն և ակումբի իրավաբանական վարչության պետ Ռոման Գոմես Պոնտին ձերբակալվել են Բարսելոնայի կենտրոնական գրասենյակում ոստիկանության կողմից խուզարկություն կատարելուց հետո: Լրատվամիջոցների հաղորդմամբ, նրանք բերման են ենթարկվել սոցցանցերում կատալոնական ակումբի գործունեության կապակցությամբ: