Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի՝ իսպանական թիմի հնարավոր տեղափոխության մասին.
«Սալահը հիանալի խաղացող է և ռմբարկու: Նա օգնում է «Լիվերպուլին», գործադրում է բոլոր ջանքերը հաղթանակի համար: Չեմ կարծում, որ մերսիսայդցիները նրան բաց կթողնեն: Կարծում եմ՝ «Լիվերպուլը» Սալահի տրանսֆերի վաճառքի մասին կմտածի միայն այն դեպքում, եթե տպավորիչ առաջարկ ստանա:
Իհարկե, «Ռեալը» ցանկանում է ստանալ Սալահին, բայց այս հարցում որոշիչ կլինի նրա արժեքը: Եգիպտացին ֆանտաստիկ պոտենցիալ ունի, ցանկացած ակումբ կցանկանար ստանալ, բայց ես չեմ կարծում, թե «Ռեալը» կարող է իրեն դա թույլ տալ»: