«Արարատն» այսօր՝ մարտի 1-ին, կմրցի «Վանի» հետ Հայաստանի Պրեմիեր-լիգայի 16-րդ տուրի շրջանակում: Այս հանդիպումը տարվա առաջին խաղը կլինի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
«Արարատի» մամուլի քարտուղարությունը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի մարզադաշտի խոտածածկը՝ տեղացող առատ ձյան պայմաններում:
Խաղի մեկնարկը 14:00-ին է: