«Լիվերպուլի» կիսապաշտպան Կյորտիս Ջոնսը Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում (2-0) իր գոլը նվիրել է իր թիմակից դարպասապահ Ալիսոն Բեքերի հոր հիշատակին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մահացել էր դարպասապահ Բեքերի հայրը: Փրկարարները հայտնաբերել են նրա մարմինը ջրամբարում:
«Դժվար պահ էր ինձ համար և ամբողջ թիմի համար, բայց ես ուրախ եմ, որ գոլ խփեցի: Ես կցանկանայի այս գոլը նվիրել Ալիի հայրիկի հիշատակին: Թող նա ննջի խաղաղությամբ: Ալի, եթե սա տեսնում ես, սա քեզ համար է, եղբայր:
Ալիսոնը ուժեղ տղա է և, իհարկե, թիմի ամենակարևոր մասը: Նա այսօր այստեղ չէ, բայց մենք կարոտում ենք նրան: Ես իմ գոլը նվիրում եմ նրան, նրա հորը և նրա ամբողջ ընտանիքին», — մեջբերում է Ջոնսին ակումբի մամուլի ծառայությունը: