Կամիլա Վալիևան դարձավ գեղասահքի Ռուսաստանի գավաթի եզրափակչի հաղթող: Կարճ և ազատ ծրագրերի արդյունքների համաձայն, նա վաստակել է ուղիղ 238 միավոր: Արծաթե մեդալը նվաճեց Մայա Խրոմիխը, ով կիրակի օրը հաղթեց ազատ ծրագիրը: Բրոնզը հասավ Դարիա Ուսաչովային: Ելիզավետա Տուկտամիշևան ցույց տվեց 4-րդ արդյունքը, ինչը թույլ տվեց նրան աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, իսկ Եվրոպայի չեմպիոն Ալենա Կոստորնայան՝ 6-րդ:
Աշխարհի պատանիների չեմպիոն Կամիլա Վալիևան հաղթեց գեղասահքի Ռուսաստանի գավաթի եզրափակչի կարճ ծրագրում․ ազգությամբ թաթար գեղասահորդուհին իր ելույթի համար ստացել է 88,71 միավոր: Այս արդյունքը գերազանցում է աշխարհի ռեկորդի գումարը, որը պատկանում է Եվրոպայի չեմպիոն Ալյոնա Կոստորնայային: 2019-ի դեկտեմբերին ռուս գեղասահոդուհին ստացել էր 85,45 միավոր Գրան Պրիի եզրափակիչ փուլի կարճ ծրագրի համար:
Վալիևայի ռեկորդը պաշտոնապես չի գրանցվի: Գեղասահքի միջազգային միությունը (ISU) գրանցում է միայն իր հովանու ներքո անցկացվող մրցումներում հաստատված ձեռքբերումները:
Ռուսաստանի գավաթի եզրափակիչը աշխարհի առաջնության ընտրական մեկնարկն է:
Ի դեպ, Տուկտամիշևան վերջերս հայտնվել է Maxim ամսագրի մարտ ամսվա շապիկին։ Ամսագիրը հրապարակալ էր գեղասահորդուհու համարձակ ֆոտոշարքը։ Մանրմասներն՝ այստեղ։