«Ուրարտուի» նորեկ Արթուր Միրանյանը ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
«Շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Ուրարտու»։ Սպասելիքները մեծ են, ես էլ իմ հերթին կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի օգտակար լինեմ թիմին։ Առաջին մարզումից հետո պարզ դարձավ, որ այս թիմը յուրաքանչյուր խաղում դուրս է գալիս խաղադաշտ միմիայն երեք միավորի համար։
Զրուցել եմ ակումբի ղեկավարության, մարզիչների ու ֆուտբոլիստների հետ ու հասկացել, որ առավելագույն նպատակներ են առաջադրված։ Կփորձեմ հնարավորինս օգտակար լինել։ Ինձ թիմում շատ լավ ընդունեցին։ Ծանոթ դեմքեր կան, ոմանց հետ խաղացել եմ երիտասարդական ու ազգային հավաքականներում։ Մի խոսքով, ամեն ինչ լավ է։ Ուրախ եմ, որ խաղալու եմ այս ակումբում»:
«Ուրարտուում» Արթուր Միրանյանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։