«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «խթանների» հաղթանակը ԱՊԼ-ի 26-րդ տուրի «Բարնլիի» դեմ խաղում (4-0):
«Ես չեմ կարծում, որ սա ինչ-որ անհավանական ներկայացում էր, բայց մենք այսօր ցույց տվեցինք մեր վճռականությունը։ Մեզ խաղ էր պետք մի թիմի դեմ, որը երբեք չի հանձնվում։ Հենց այսպիսի խաղերում են մեր խաղացողները պարտավոր ցուցադրել իրենց լավագույն որակները։
Մինչև վերջին րոպեն մենք ստիպված էինք պաշտպանվել։ Այսօր մենք չոր հանդիպում անցկացրինք, որովհետև ուզում էինք դա։ Դա այն է, ինչ վաղուց չէր եղել մեզ հետ։
Բոլորը գիտեն, թե ինչ որակներ ունի Գարեթ Բեյլը։ Ես դեռ չեմ կարող ասել, որ նա 100 տոկոսով իր լավագույն մարզավիճակին է վերադարձել։ Մեզ պետք չէ 5-6 տարի առաջվա Գարեթ Բեյլը։ Այդ խաղացողը այստեղ չէր խաղա, նա կլիներ «Ռեալ Մադրիդում»»,-Մոուրինյոյի խոսքն է մեջբերում BBC-ն։