Կորոնավիրուսի կանխարգելման համար «Բարսելոնայի» պաշտպանիչ դիմակները Իսպանիայում լավագույնն են ճանաչվել սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպության (OCU) կողմից` վերստուգիչ գործակալության փետրվարյան ուսումնասիրության արդյունքներով:
Ըստ զեկույցի, կատալոնական ակումբի դիմակները 94% արդյունավետություն ունեն, ամբողջովին պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութից (բամբակ) և կարող են օգտագործվել մինչև 40 անգամ:
Հակաբակտերիալ միջավայր ստեղծելու համար խորհուրդ է տրվում լվանալ դրանք 60 աստիճանը չգերազանցող ջերմաստիճանում, արդուկել 160 աստիճանից չգերազանցող ջերմաստիճանում: