Ըստ 5 Reasons Sports-ի ինսայդեր Իթան Սկոլնիկի, Ջիմի Բաթլերը հրավիրվել է NBA-ի «Բոլոր աստղերի» (All-Star) խաղին ՝ վնասվածք ստացած Քևին Դյուրանտի փոխարեն, բայց «Մայամիի» հարձակվողը մերժել է հրավերը՝ իր թիմակից Բամ Ադեբայոյի չմասնակցելու պատճառով:
«Եթե դուք մտածում էիք, թե ինչու Ջիմի Բաթլերը ընդգրկված չէ «Բոլոր աստղերի» կազմում, երբ Քեվին Դյուրանտը վնասվածք ստացավ, ես կարող եմ ձեզ ասել, որ NBA-ն ցանկանում էր նրան ընդգրկել թիմի կազմում: Նա պատասխանեց, որ չի մասնակցի առանց Բեմի», — գրում է Սկոլնիկը:
Նշենք, որ Դյուրանտի տեղը կզբաղեցնի Դոմանթաս Սաբոնիսը։