«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր կարծիքն է հայտնել հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղի մասին:
«Պնդել, որ Լուկակուն լավն է, նշանակում է չափազանց պարզեցնել: Պարզապես թողեք նրան տուգանային հրապարակում:
Ես կասկածում եմ, որ պաշտպաններին դուր են գալիս Լուկակուն կամ Լաուտարոն:
Լուկակուն շատ արտառոց ֆուտբոլիստ է: Նա կենտրոնական հարձակվող է, շաը լավ է ընդունում փոխանցումները և միաժամանակ շատ արագ է: Նա կարծես ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ լինի»,- մեջբերում է Կոնտեին Corriere-ն: