NBA-ի կանոնավոր առաջնությունում Ֆիլադելֆիան ավելացված ժամանակում 109:112 հաշվով պարտվեց Քլիվլենդեն:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Քոլին Սեկսթոնն էր, ով վաստակեց 28 միավոր: «Ֆիլադելֆիայի» կազմում առավելագույն միավոր վաստակեց Ջոել Էմբիդը ՝ 42 միավոր։
Մյուս հանդիպումներում Օրլանդոն զիջեց Յուտային (109:124), Վաշինգտոնը հաղթեց Մինեսոտային (128:112), Սան Անտոնիոն հաղթեց Նյու Օրլեանին (117:114), Նյու Յորք Նիքսը հաղթեց Ինդիանային (110:107), Օկլահոման զիջեց Դենվերին (96:126), իսկ Բրուքլին Նեթսը զիջեց Դալլասին (98:115):