Իսպանական Պրիմերայի 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Սևիլիայի» հետ ու երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Հանդիպումը կայացել է Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում և ավարտվել է 0-2 հաշվով։
Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացել է Ուսման Դեմբելեն՝ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը, Մեսսին արդեն խաղավարտին՝ 86-րդ րոպեին է դարձել գոլի հեղինակ ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը։
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» իր միավորների թիվը հասցրեց 53-ի ու բարձրացավ Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Սևիլիան» 48 միավորով չորրորդն է։