ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ընտրվել է ՄՕԿ-ի անդամ:
Շվեյցարացին դարձել է ՄՕԿ-ի անդամ 135-րդ նստաշրջանի ընթացքում.
«Ուրախ եմ, որ որպես ՖԻՖԱ-ի նախագահ, դարձել եմ ՄՕԿ-ի անդամ ու կարևոր դեր եմ խաղալու միջազգային Օլիմպիական կոմիտեի անցուդարձում: Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ պետք է իմ փորձով նպաստեմ սպորտի զարգացմանը»,-ասել է Ինֆանտինոն: