Օլիմպիական համերաշխություն ծրագրի շրջանակներում ՄՕԿ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի միջազգային ֆեդերացիաներին, ազգային օլիմպիական կոմիտեներին և այլ շահագրգիռ կողմերին՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման հետ պայմանավորված ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով: Օլիմպիական ծրագրում ընդգրկված բոլոր 32 ֆեդերացիաները կարող են օգտվել այդ աջակցությունից։
Ամառային օլիմպիական մարզաձևերի ասոցիացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտին տեղեկացրել է, որ ֆեդերացիաների 2/3-ն արդեն օգտվել է աջակցության փաթեթից:
Հրաձգության, ծանրամարտի, հանդբոլի միջազգային ֆեդերացիաները հրաժարվել են ֆինանսական օգնությունից։