Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քրիշտիան Պուլիշիչը վասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ: Այս մասին տեղեկացրել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը՝ «Բարնլիի» հետ հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ.
«Պուլիշիչը մկանային վնասվածքի պատճառով չի խաղա մի քանի շաբաթ: Սա մեծ հարված էր մեզ այս շրջանում: Մինչ Սուրբ Ծննդյան տոները նա որոշակի հոգնածություն ուներ, և հնարավոր վնասվածքից խուսափելու համար ես նրան հանեցի մարզումներից որոշ ժամանակով: Պուլիշիչը տաղանդավոր խաղացող է և կարողանում է խաղընկերների համար պահեր ստեղծել»,-ասել է Լեմպարդը:
«Չելսին» 32 միավորով այս պահին ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է: