«Չելսիի» հարձակվող Տեմմի Աբրահամը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա լոնդոնյան ակումբից: Այս մասին հաղորդում է The Athletic-ը:
23-ամյա անգլիացին ստիպված կլինի նոր թիմ փնտրել, քանի որ «կապտանռնագույնները» երկարաձգել են պայմանագիրը Օլիվյե Ժիրուի հետ:
Աբրահամը նախորդ տարիներին վարձավճարով խաղացել է «Սուոնսիում» և «Աստոն Վիլլայում»: