«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մյուս շաբաթ կարող է դաշտ վերադառնալ։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ ֆուտբոլիստի վերականգնումը հաջող է ընթանում, ու սպասվում է, որ նա կարող է մասնակցել մարտի 7-ին Լա լիգայի շրջանակում «Ատլոտիկոյի» դեմ կայանալիք խաղին։ Այս նպատակն ունի թե՛ ակումբը, թե՛ ֆրանսիացի խաղացողը։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Բենզեմայի վերադարձը հնարավոր է երկուշաբթի օրը, երբ «Ռեալը» կընդունի «Ռեալ Սոսյեդադին», բայց մադրիդյան ակումբը չի ցանկանում արագացնել հարձակվողի վերականգնումը։
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է Լա լիգայի 21 խաղի ու խփել 12 գոլ։