«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան վերջերս հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մյունխենյան ակումբից:
Le Parisien-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստը պայման է դրել իրենով հետաքրքրվող ակումբների առջև. Նա կհամաձայնվի տեղափոխվել այն թիմը, որտեղ նրան երաշխավորված կլինի կիսապաշտպանության գոտում հանդես գալը :
Ավելի վաղ հաղորդվում էր նաեւ, որ ավստրիացին 4-ամյա պայմանագիր կստորագրի «Ռեալի» հետ: