«Բարսելոնան» Լա լիգայի առաջին տուրից հետաձգված խաղում հյուրընկալել էր «Էլչեին»։
Կատալոնական թիմը երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ կեսում։ Դուբլ գրանցեց Լիոնել Մեսսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ժորդի Ալբան։
«Բարսելոնան» հաղթեց 3-0 հաշվով։ Ռոնալդ Կումանի սաները միավորների քանակը հասցնում են 50-ի ու երրորդն են Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։