«Այաքսը» պաշտոնական կայքում հաստատել է, որ ակումբը համաձայնության է եկել Մոսկվայի «Սպարտակի» հետ հարձակվող Քուինսի Պրոմեսի տրանսֆերի հարցում:
Ակումբները հստակեցրել են տրանսֆերային արժեքը՝ 8.5 միլիոն եվրո, գումարը կարող է աճել մինչև 11 միլիոն եվրո, ներառյալ բոնուսները: Մոտ ժամանակներս 29-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Մոսկվայում:
Հիշեցնենք, որ Պրոմեսը արդեն խաղացել է «Սպարտակում» ՝ 2014-ից 2018 թվականներին: