Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վերաբերյալ իր կարծիքով:
«Այս տղան խենթ է: Ուղղակի խենթ: Երբ ես գոլ եմ խփում, մոտենում նրա ցուցանիշին, նա պարզապես հեթ-տրիկ է ձևակերպում, և դա անում է բացարձակ հանգիստ: Այն, ինչ նա անում է, խելագարություն է:
— Ես շատ բան կարեղ եմ նրանից սովոչել։ Նա անհավանական լավն է տեխնիկայի տեսանկյունից, հիանալի է խաղում կոմբինացիոն խաղում: Ես կարող եմ նրանից սովորել: Ես դիտում եմ «Բավարիայի» յուրաքանչյուր հանդիպում և առհասարակ շատ բան եմ սովորում այս թիմից: Նա անհավանական է:
Ինչ վերաբերում է նրա դիրքի ընտրությանը, «Բավարիայում» նրանք միշտ գիտեն, թե որտեղ է նա, և նա միշտ հասցնում է լինել հենց այնտեղ, որտեղ պետք է և կատարել գրոհներ: Տպավորիչ է»,- մեջբերում է Հոլանդին Viaplay Football-ը: