«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սկոուլզը քննադատել է «կարմիր սատանաների» դարպասապահ Դավիդ Դե Խեային։
«Ես այդ մասին խոսել եմ «Նյուքասլի» դեմ խաղից առաջ։ Կարծում եմ՝ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաթույլ օղակն է։ Նա անվստահ է խաղում։ Դա իսկական խնդիր է դառնում»,- Սկոուլզի խոսքերն է փոխանցում Goal-ը։