«Տոտենհեմը» պատրաստ է պայմանագիր կնքել «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերի հետ։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 26-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է անձամբ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։ Զաբիտցերի պայմանագիրը «Լայպցիգի» հետ ավարտվում է 2022-ի ամռանը։
Նշվում է, որ տեղափոխությունը կարող է կայանալ այս տարվա ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմն» ուզում է ձեռք բերել «Ասթոն Վիլլայի» խաղացողին։