«Չելսիի» ղեկավարությնուը այս ամառ կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է Win Sports TV-ն:
Լոնդոնցիները մտադիր են 90 միլիոն եվրո առաջարկել ֆուտբոլիստի համար: 20-ամյա հարձակվողին հավակնում է նաև Մադրիդի «Ռեալը»:
Նորվեգացի հարձակվողն անգլիական թիմի գլխավոր մարզիչ Տուխելի գլխավոր տրանսֆերային նպատակն է։
Վերջերս Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելլոն կիսվել է «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ֆուտբոլային տաղանդի վերաբերյալ իր կարծիքով: