«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր կարծիքով Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում իր թիմի խաղի վերաբերյալ:
24-րդ տուրից հետո «Լիվերպուլը» աղյուսակում 6-րդ տեղում է:
«Մեզ մի փոքր ավելի շատ հաջողություն է պետք ՝ ցանկալի արդյունքների հասնելու համար: Եթե մենք նորմալ մրցաշրջան ունենայինք, մենք 16 միավորով հետ չեինք մնա «Մանչեսթեր Սիթիից»:
Բայց սա է իրականությունը: Մենք ընդունում ենք դա: Այս մրցաշրջանում մեզ չի հետաքրքրում, թե որքանով ենք մոտենում Սիթիին:
Միակ կարևոր բանն այն է, թե որքան բարձր է մեզ հաջողվում բարձրանալ աղյուսակում: Դա բավարար կլիներ»,- մեջբերում է Կլոպին Goal-ը: