«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է այն ինֆորմացիան համաձայն որի՝ կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է հեռանալ թիմից Անգլիայի եղանակային պայմաններից ելնելով։ ԶԼՄ-ների տեղեկության համաձայն՝ կիսապաշտպանն ուզում է միանալ Մադրիդի «Ատլետիկոյին»։
«Նրա հետ ամեն ինչ լավ է, խնդիրներ չունի։ Ամեն օր խոսում եմ նրա հետ, նա այստեղ երջանիկ է։ Նա ինքնավստահ է, մոտիվացված։ Վերջին խաղերին ձկնաձև մկանի հետ խնդիրներ ուներ, բայց հիմա լավ մարզավիճակում է։ Նա իսկապես այստեղ իրեն լավ է զգում, որովհետև բոլորը նրա մասին հոգ են տանում։ Գաղափար չունեմ՝ բողոքում է եղանակից, թե ոչ, բայց մենք իսկապես գիտենք, որ այստեղ այն լավագույնը չէ»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում 101 Great Goals-ը։