Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չի օգնի թիմին Լա Լիգայի 24-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ խաղում:
Ֆրանսիացի հարձակվողը, ով մկանային վնասվածք ունի, ստիպված էր բաց թողնել մադրիդյան թիմի այսօրվա մարզումը: Կարիմը չի ընդգրկվի առաջիկա խաղի հայտացուցակում:
Cadena COPE-ը նշում է, որ Բենզեման կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 16-րդ տուրի «Ատալանտայի» դեմ առաջին խաղը (փետրվարի 24):
: