Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովի երկրորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում, որը պետք է կայանար փետրվարի 27-ին, հետաձգվել է:
Այս մասին բռնցքամարտիկը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Մենամարտը հետաձգվել է COVID-19-ի պատճառով. ճանապարհները փակ են դեպի Ղազախստան»,- գրել է Բաչկովն ու ավելացրել, որ հանդիպման օրը և վայրը կտեղեկացնի ավելի ուշ, երբ՝ պարզ լինի:
Հիշեցնենք՝ Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտի մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր վենեսուելացի Սամուել Գոնսալեսին: Հաղթանակից հետո Բաչկովը ներկայացավ հատուկ շապիկով, որի վրա գրված էր՝ «Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք ենք ձեր կողքին ենք»: