«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է «Բրագայի» դեմ կայանալիք Եվրոպա լիգայի 1/16 փուլի առաջիկա հանդիպումը:
«Այս մրցաշրջանում ես դիտում էի «Բրագայի» յուրաքանչյուր խաղ ՝ հատկապես ուշադրություն դարձնելով «Սպորտինգի» և «Պորտուի» դեմ նրանց խաղին: Նրանք հիանալի մարզիչ ունեն, իսկ թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրում: Մենք ցանկանում ենք հաղթել այս խաղում, բայց խաղը դժվար է լինելու. Ես զգուշացրել եմ իմ ֆուտբոլիստներին այս մասին: Մենք պաշտպանությունում ունենք որոշակի խնդիրներ, երկու պաշտպան վնասվածք ունեն: Մնացած ամեն ինչ նորմալ է»,-Ֆոնսեկայի խոսքերն է փոխանցում football-italia.net-ը:
«Բրագա»-«Ռոմա» հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին: