Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը առաջիկա երկուշաբթի թենիսի համաշխարհային դասակարգման աղյուսակում կհայտնվի թոփ-3-ում։
Մեդվեդևը Australian Open-ի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո հավաքել է անհրաժեշտ միավորներ, որը նրան թույլ կտա շրջանցել Դոմինիկ Տիմին ATP-ի վարկանիշային աղյուսակում ու դառնալ աշխարհի 3-րդ ռակետ։
Սա Մեդվեդևի կարիերայի ամենաբարձր ցուցանիշն է դասակարգման աղյուսակում։ Նախկինում նրա լավագույն արդյունքը եղել էր 4-րդ հորիզոնականը։
Looking at a career-high @FedEx ATP Ranking like 👀
Medvedev is projected to crack the Top 3 on Monday. pic.twitter.com/alcbKxmdGS
— ATP Tour (@atptour) February 17, 2021
Հիշեցնենք, որ անկախ մրցաշրջանի հաղթողից, առաջին տեղը կպահպանի Նովակ Ջոկովիչը, իսկ երկրորդում կմնա Ռաֆայել Նադալը։