Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում հայտնի դարձավ կիսաեզրափակիչի երրորդ մասնակցի անունը։
Դանիլ Մեդվեդևը երեք սեթում՝ 7-5, 6-3, 6-2 հաշվով առավելության հասավ Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ։ Ռուս թենիսիստը կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս եկավ Australian Open-ի կիսաեզրափակիչ։
Եզրափակիչի ուղեգրի համար Դանիլ Մեդվեդևը մրցելու է Ստեֆանոս Ցիցիպաս-Ռաֆայել Նադալ զույգի հաղթողի հետ։