Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնա»-ՊՍԺ խաղում հաշիվը հավասար է:
Հանդիպման 27-րդ րոպեին կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին անվրեպ է իրացրել Ֆրենկի դե Յոնգի վաստակած 11-մետրանոցը՝ առաջ մղելով իր թիմին:
Gol do homem ! 🔥#Messi #BarcaPsg pic.twitter.com/zbjfTXQY1a
— Gabriel outro patamar (@bielotopatamar) February 16, 2021
Հինգ րոպե անց, սակայն, ֆրանսիացիներին հաջողվել է հավասարեցնել հաշիվը. Կիլիան Մբապեն է փայլուն գոլով գրավել Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը: