«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը դեռևս չի կարողանում համաձայնության հասնել ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։
Cadena Ser-ը տեղեկացնում է, որ Ռամոսը համաձայն է նոր պայմանագիր կնքել ներկայիս աշխատավարձով, որը տարեկան կազմում է 12 միլիոն եվրո։ Սակայն ակումբը ֆինանսական այսպիսի պայմաններում դա չի կարող իրեն թույլ տալ։
Ավելի վաղ Ռամոսը պահանջում էր տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձ նոր պայմանագրով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա իսպանացին կմնա թիմում միայն այն դեպքում, եթե «արքայական» ակումբում համաձայնվեն պահպանել տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձը։
Ռամոսի պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը։ Պայմանագիրը չերկարաձգելու դեպքում նա թիմից կեռանա ազատ գործակալի կարգավիճակով։