«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնստո Վալվերդեն Իսպանիայի սուպերգավաթի «Աթլետիկոյի» դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Սա այլ ձևաչափ է։ Սա շատ է տարբերվում այն ձևաչափից, որին մենք արդեն սովորել ենք։
Վաղվա հանդիպումը «Աթլետիկոյի» հետ նման է լինելու եզրափակչի։ Մենք ընկալում ենք այս հանդիպումը՝ որպես Պրիմերայի հանդիպում։ Առաջնությունում մենք արդեն հաղթել ենք նրանց՝ միակ գոլը խփելով հանդիպման վերջում։
Եթե ես ընտրելու հնարավորություն ունենայի, իհարկե կընտրեի սուպերգավաթի հին տարբերակը»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում AS-ը։