«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «արքայական» ակումբից։
El Chiringuito TV-ի լրագրող Խոսեպ Պեդրերոլը հայտնում է, որ հնարավորություն չկա, որ Ռամոսը այս մրցաշրջանից հետո մնա «Ռեալում»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբում արդեն պատրաստվում են հաջորդ մրցաշրջանի առանց թիմի ներկայիս ավագի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վալենսիայի» դեմ խաղի ընդմիջմանը Ռամոսը հանդիպել է «Ռեալի» պաշտոնյաների հետ։