«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ապագան «արքայական» ակումբում շարունակում է մնալ անորոշ։ Կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ։
Լա լիգայի 23-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղի (2-0) ընդմիջմանը տեսախցիկները ֆիքսել են «Ռեալի» ավագին ակումբի պաշտոնյաներից մեկի հետ զրուցելիս։
AS-ի փոխանցմամբ՝ Ռամոսը ընդմիջմանը ոչ պաշտոնական հանդիպում է ունցել ակումբի փոխնախագահ Էդուարդո Ֆերնանդես դե Բլասի, գլխավոր մենեջեր Խոսե Անխել Սանչեսի և ակումբի հաղորդակցության գծով տնօրեն Անտոնիո Գալեանոյի հետ։ «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում տեղի ունեցած հանդիպումը ֆիքսել են իսպանական Gol TV հեռուստաալիքի հեռարձակողները։