Մելբուրնում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը։
Տղամարդկանց մենախաղում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի հերթական մասնակիցների անունները։ Դանիլ Մեդվեդևը 6-4, 6-3, 6-2 հաշվով հաղթել է Մակենզի Մակդոնալդին։ Հաղթանակ է տարել նաև Անդրեյ Ռուբլյովը։ Կասպեր Ռուդի դեմ խաղում ռուս թենիսիստն առջևում էր 6-2, 7-6(3) հաշվով, երբ նորվեգացին վնասվածքի պատճառով հրաժարվեց շարունակել խաղը։
Դեռևս երեկ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Անդրեյ Կառացևը, որը 5 սեթում հաղթել էր Ֆելիք Օժե-Ալյասիմին։ Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ Մեծ սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ են հասնում երեք ռուս թենիսիստներ։
History for Russia 🇷🇺
For the first time in the Open Era, three Russian men have reached the quarter-finals of a Grand Slam #AusOpen pic.twitter.com/NuXZ7KCyxt
— ATP Tour (@atptour) February 15, 2021
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Դանիլ Մեդվեդևը կմրցի Անդրեյ Ռուբլյովի հետ։ Անդրեյ Կառացևի մրցակիցը Գրիգոր Դիմիտրովն է։