Ա սերիայի 22-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Լացիոյին»։
Տանտերերը վստահ հաղթանակ տարան հռոմեացիների նկատմամբ 3-1 հաշվով։ 22-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու առաջ մղեց «Ինտերին»։ Մինչև ընդմիջում բելգիացին դուբլ ձևակերպեց՝ կրկնապատկելով «ներաձուրիների» առավելությունը։
61-րդ րոպեին Գոնսալո Էսկալանտեն կրճատեց հաշվի տարբերությունը։ Երեք րոպե անց Լաուտարո Մարտինեսը դարձյալ մեծացրեց «Ինտերի» առավելությունը։
Անտոնիո Կոնտեի թիմը այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցնում է 50-ի ու միանձնյա գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։